Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը բացման աղոթք հնչեցրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում

Նոյեմբեր 09,2023 23:23

ԱՄՆ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այսօր որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Վեհափառ Հայրապետը Կոնգրեսում բացման աղոթք է հնչեցրել, որին հաջորդել է կոնգրեսական Ադամ Շիֆի ողջույնի խոսքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է  հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով, որը կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930