Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալրաղացի Լյովիկի» գործով վճիռը բեկանվել է․ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը իրավունք չուներ գործը քննել. «Փաստինֆո»

Նոյեմբեր 16,2023 22:05

14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու գործը դատական շրջապտույտի մեջ է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի, Արշակ Վարդանյանի, բավարարել է բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Դատական ակտի բեկանման պատճառ դարձել է պաշտպանության կողմի մատնանշած այն հանգամանքը, որ գործն առաջին ատյանի դատարանում քննած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախկինում՝ 2011թ մասնակցել է բովանդակային առումով նույն դեպքին առնչվող՝ Արա Կարապետյանի և մյուսների գործի քննությանը՝ այդ ժամանակ լինելով գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանի նիստերի քարտուղարը, մինչդեռ, օրենսդրությունը, ի թիվս այլ հիմքերի, նախատեսում է, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, հետևաբար, Լևոն Սարգսյանի և Ղազարյանի գործը քննելիս պետք է քննարկման առարկա դարձվեր դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը։ Խնդիրն այն է, որ Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական ակտում որպես հաստատված հանգամանք են ընդունվել Արա Կարապետյանի և մյուսների գործով դատավճռում արձանագրված հանգամանքները, մինչդեռ, պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Լ․ Սարգսյանի և Ս․ Ղազարյանի գործով քննությունը պետք է լիարժեք իրականացվեր։

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով դատավճռի կայացման հիմքում բացի քրեական գործով ձեռք բերված ապացույցներից դրվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճիռը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված դատավճիռը սույն քրեական գործի լուծման համար ունեցել է կոնկրետ նշանակություն՝ հաշվի առնելով նաև դատական նիստի ընթացքում մեղադրողի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ավազակության փաստը սույն գործով ապացուցելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն հաստատված էր թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 2011 թվականի մայիսի 24-ի դատավճռով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930