Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Կոմիտասի պողոտայում․ կան զոհեր

Նոյեմբեր 26,2023 13:11

Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Audi» (վարորդ՝ Վ. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Լ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևորին (Կ. .Խ, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդ Լ. Խ.-ն (ծնված 2001 թ․) և ուղևոր Կ. Խ.-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Կ․ Խ.-ն մահացել է, իսկ Լ․ Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930