Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՄԱԿ-ի բնորոշման Ադրբեջանը փախստական չունի. Մարիամ Ավագյան

Նոյեմբեր 28,2023 22:11

Մենք` Գանձակ-Գարդմանքից, Սումգայիթից, Բաքվից, Գետաշենի ենթաշրջանից, Նախիջևանից, Շահումյանի շրջանից փախածներս, ունենք վերադարձի, փոխհատուցում ստանալու իրավունք: Ու սրա մասին միայն ՀՀ-ն կարող է բարձրաձայնել` միջազգային քննարկումների ու բանակցությունների տարբեր և բոլոր ձևաչափերում:

Մեր վերադարձի իրավունքը այսօր արգելափակված է Բաքվի մարդատյաց ռեժիմով, երբ «Սումգայիթ» իրականացրած հանրությանը 35 տարիների ընթացքում Բաքուն տարավ բացարձակ հայատյացության մեջ: Մեր վերադարձի իրավունքը իրացնելու համար պահանջվում է այդ պետական միավորի դենացիֆիկացիա, հայատյացությամբ ներծծված ողջ հանրության մոտ անհրաժեշտ է արմատախիլ անել ու վերացնել ֆաշիզմը, ինչպես դա արվեց երկրորդ համաշխարհայինից հետո ֆաշիստական հանրության հետ:

Այսօր խոսվում է ինչ-որ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի մասին: Ըստ ՄԱԿ-ի բնորոշման Ադրբեջանը փախստական չունի: Սակայն այսօր Ադրբեջանը հայ ժողովրդի վերացման, հայկական պետականության ոչնչացման գործիք ուզում է օգտագործել հենց այդ հորինվածքը` «ադրբեջանցի փախստականների վերադարձը», երբ փորձում է ՀՀ մխրճել հայատյացությամբ արբած ու մարդասպանության պատրաստ իր հանրությանը: Ահա թե ինչու որևէ մեկ «ադրբեջանցի փախստական» չի կարող գալ ՀՀ, ու բացի դա` դեռ չի ապահովված Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների վերադարձը իրենց հայրենիք:

Հայկական իշխանությունները, հնարավոր է շարունակական արտաքին պարտադրանքի տակ, այսօր խոսում են, որ իրենք համաձայն են ընդունել «ադրբեջանցի փախստականներին» ՀՀ տարածքներ: Նախ արդեն տարօրինակ է, որ իշխանությունները երբևէ չեն պաշտպանել հայ փախստականների իրավունքները, նրանց իրավունքների վերականգման համար որևէ ջանք չեն գործադրել, բայց օր առաջ խոսում են ինչ-որ «ադրբեջանցի փախստականների» ինչ-որ իրավունքների վերականգնումից:

Ակնհայտ է, որ հայկական իշխանությունները չեն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը, որ կարող են հետևել թե իրենց հայտարարությանը, թե, եթե ու «ադրբեջանցի փախստականներին» հաջողեն մխրճել ՀՀ:

Ես այդ իշխանավորներին կպատմեմ, թե 1977-1978 թվականներին ԵՊՀ Հանքավանի ճամբարում գարնանային պրակտիկայի ժամանակ հարակից ադրբեջանաբնակ գյուղի / Ախունդով/ ադրբեջանցիները ինչ ահաբեկման մեջ էին պահում ԵՊՀ կենսաբանության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողներին, հատկապես ուսանողուհիներին, և միայն կոշտ ֆիզիկական ուժի կիրառմամբ էր հնարավոր պաշտպանել հայուհիներին: Թող ներկա իշխանությունները իրենց համար պարզեն, թե ինչքան ծանր էր Հայկական ԽՍՀ-ի Մասիս քաղաքում հայ աղջիկների կյանքը, երբ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում:

Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարող անտեսել մոտակա անցյալն ու ռիսկերը, և որ պարտավոր են նախ պաշտպանել ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ՀՀ-ում: Հայկական իշխանությունները պետք է զերծ մնան նման հայտարարությունից, այլապես իրենք իրենց հայտարարություններով են դառնում ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը սպառնալիք:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Մարիամ Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930