Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Զգույշ խոսեք խորհրդարանում». ՔՊ-ի կողմից առաջադրված ՀՌՀ անդամի թեկնածուն հայտարարեց՝ մեծ համակրանք ունեմ «Երկիր մեդիա» հեռուստաալիքի նկատմամբ

Դեկտեմբեր 05,2023 17:11

ԱԺ-ում քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հասմիկ Հակոբյանի (լուսանկարում) թեկնածության հարցը: Թեկնածուն ասաց, որ իշխանական եւ ընդդիմադիր մեդիան այսօր հավասար դիրքերում են: Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի անդամների ազդեցությունը հեռուստալիքների քաղաքականության վրա գրեթե զրոյական է եւ հիմնական գործառույթը ի հայտ է գալիս աղաղակող խախտումներ հայտնաբերելու դեպքում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց, թե կաշկանդվածություն չի՞ ունենա քաղաքական հայացքներով, երբ որեւէ հեռուստաալիքի հետ կապված մրցույթ լինի: Հասմիկ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը ուշադրություն է դարձնելու, թե որքանով է հայտը ուժեղ, ոչ թե նրան, թե այդ հեռուստաալիքը ում է պատկանում՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը: Նա վստահեցրեց, որ կարող է ունենալ սեփական ազնիվ գնահատականը, ինչքան էլ հանրային հակազդեցություն լինի:

Անդրադառնալով հանրային սփռման հնարավորությունը կորցրած հեռուստաընկերություններին՝ թեկնածուն ասաց, որ ինքն անձամբ մեծ համակրանք ունի «Երկիր մեդիա» հեռուստաալիքի նկատմամբ եւ գտնում է, որ տարբեր լինելով՝ լիարժեք իրավունք ուներ լրատվական դաշտում լինել. «Ես ինքս իրենց հաղորդումների նկատմամբ համակրանք ունեմ, բայց չեմ կարող ասել, թե ինչու իրենք չեն հաղթել, գիտեք, այնտեղ մեծ պատմություն է, դատական պատմություններ են: Ես չեմ կարող ասել, թե ինչու իրենք չեն եղել հաղթող եւ ով է իրենց փոխարեն՝ դա էլ չգիտեմ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զգուշացրեց. «Այն, որ համակրանք ունեք «Երկիր մեդիայի» հանդեպ, չպիտի ասեիք, դա ձեր ընտրության վրա կարող է ազդել, զգույշ խոսեք խորհրդարանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031