Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի այսօրվա տեղահանության, հազարավոր զոհերի արյունն այս իշխանության վրա է, եւ դա չի մաքրվելու». Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 07,2023 13:57

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Ի պատասխան պատգամավոր Լեւոն Քոչարյանի հարցի՝ Փաշինյանն ասել էր, որ քաղաքական գործիչներն այսօր այլեւս «պադեզդներում» չեն սպանվում։

Հարցին, թե ո՞ւմ են նախկինում սպանել, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այս մարդու ամեն ասածը սուտ է, ես նման դեպք չեմ հիշում, չգիտեմ «պադեզդներում» սպանելու մասին։ Բայց դրանց մասին խոսելը, դրանց ստերը փորձել ապացուցելն անիմաստ է, նույն ստերը շարունակելու են ասել։ Հիմա իրենք էլի նախկիններ, թալանչիներ են ասում։ Սա փաստում է մեկ բան՝ ինքն իր ամբողջ դատարկությունը, իր թիմի դատարկությունը լցնում է մեկ բանով՝ ատելությամբ։ Ատելություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ունեն ազգային պետական արժեքներ, նպատակներ, սկզբունքներ։

Դուք ամեն օր հետեւում եք Ադրբեջանի հայտարարություններին, դուք ամեն օր չեք կարող հետեւել Ալիեւի ասածների վերաբերյալ սրանց գնահատականներին։ Ամեն հայի հանդեպ, հայկական ուժերի, մտածող, ազդեցիկ մարդկանց հանդեպ իրենց թույնը, թարախը, ատելությունն ամեն օր տեսնում ենք, բայց չեք գտնի մի բառ, որ նա ասի Ալիեւի հասցեին»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունների նպատակն ակնհայտ է՝ զիջել, զիջել, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը։ «Այս մարդիկ չունեն հայկականության որեւէ հիմք, հայկականության հետ աղերս չունեն, իրենց նպատակը իշխանությունն է։ Եվ փորձում են այսօրվա խառը աշխարհին խաբել, իբր թե ժողովրդավարություն է, երբ մենք տեսնում ենք, թե այս առումով Հայաստանում ինչ է կատարվում»,- ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել էր, որ իրենց ձեռքերին արյուն չկա։ Ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց. «Արցախի տեղահանության, Արցախի ժողովրդի այսօրվա տեղահանության, մեր հազարավոր զոհերի արյունն այս իշխանության վրա է, եւ դա չի մաքրվելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031