Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի՝ այս վիճակում գտնվելու պայմաններում պետք է խստացված լինեն զինվորական ծառայության վերաբերյալ մեր պատկերացումները»․ Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 12,2023 14:41

«Այստեղ մեկ խորքային խնդիր կա՝ եթե այս նախագիծը մենք ընդունեինք նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի ՀՀ-ն, միգուցե ընդունելի լիներ։ Բայց ՀՀ՝ այս վիճակում գտնվելը, ես նկատի ունեմ ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբերակները, հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այլ որոշումներ ընդունենք, որպեսզի ավելի խստացված լինեն զինվորական ծառայության վերաբերյալ մեր պատկերացումները»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ զինվորական ծառայությունը պարտականությունից բացի, պետք է նաեւ առաքելություն լինի եւ ապահովի հավասար պայմաններ բոլորի համար։ «Նախկինում մենք ընդունեցինք որոշում վիճակահանության վերաբերյալ, որպեսզի այդ հավասար պայմանները լինեն։ Բացի դրանից, բանակում կան հանձնաժողովներ, որոնք ընտրություն են կատարում ըստ մասնագիտական իրենք կարողությունների։ Դրանով նաեւ որոշվում է ինտելեկտուալ այն խնդիրը, որի մասին այսօր խոսում ենք։ Ես կարծում եմ, որ այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի։ Առաջինից երկրորդ ընթերցումը մենք ձեռնպահ կմնանք, իսկ այդ ընթացքում կքննարկենք եւ կգանք որեւիցե եզրակացության»,- ասաց Օհանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031