Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Դեկտեմբեր 12,2023 17:03 Share

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031