Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Արցախ. «Ինձ կալանավորել են ոչ թե նրա համար, որ հանցանք եմ գործել, այլ օրվա իշխանության հրամանով զուտ նրա համար, որ ուզում եմ հայ մնալ եւ հայրենիք ունենալ»

Դեկտեմբեր 12,2023 19:33 Share

Երեւանում անհնազանդության ակցիաներին մասնակցելու ժամանակ կալանավորված Տաթեւիկ Վիրաբյանը՝ Տաթեւ Արցախը, ազատության մեջ հայտնվելուց հետո «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց, որ Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ դիրքորոշում ինքը վաղուց է հայտնել: «Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու տիրող անարդար իրավիճակի, զանգովի արդարադատության, քաղհալածյալների, դատարանի անարդար վճիռների հետեւանքով քաղբանտարկյալներ ունենալու մասին: Անարդարության պատին բախվողներից մեկն էլ ես եմ:

Իմ գործի իրավական տեսանկյուններ՝ ոչ իրավաչափ ձերբակալությունից մինչեւ կալանք, իմ պաշտպան Արսեն Բաբայանը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացրել է: Ես իրավաբան չեմ, ուստի խոսեմ այս գործի բարոյական կողմի մասին: Ինձ դատապարտել են ոչ թե նրա համար, որ հանցանք եմ գործել, այլ, պարզապես. օրվա իշխանության հրամանով կալանավորել են զուտ նրա համար, որ ես ուզում եմ հայ մնալ, ուզում եմ հայրենիք ունենալ: Ես անհամաձայնություն եմ արտահայտում այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքի հետ, Արցախի, իմ հարազատ քրոջ, իմ ընտանիքի հետ, որ Արցախում էին, որ երեք օր շարունակ Արցախի օդանավակայանում բաց երկնքի տակ էին: Ու անընդհատ հաղորդագրություն էի ստանում, թե կան մարդիկ, որ մահանում են սովից, հիվանդությունից, որ եթե իրենց օդանավակայանից դուրս հանեն, թուրքը կկրակի: Հաղորդագրություններ էի ստանում, որ թուրքերը կրակելով մտել են Ստեփանակերտ, մինչ ինձ հարազատ շատ մարդիկ իրենց երեխաների հետ ապաստարաններում էին:

Ինչ է, ես Հայաստանի իշխանությունից, այն մեկից, որ կանգնում, ասում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», ասում էր «Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է», պահանջելու ոչինչ եւ իրավունք չունեի՞։ Իհարկե, ունեի: Եվ այդ պահանջները ներկայացնելու, այդ պահանջատերը լինելու համար ինձ ձերբակալել են: Դատարանում էլ եմ ասել, որ ես քրեորեն ոչ մի պատժելի արարք չեմ գործել: Ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից՝ իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել: Ինձ ձերբակալել են փողոց փակելուց: Ու լղոզված պատճառաբանել, թե կարող եմ փախչել ու դրա համար՝ կալանք տվել, ինչը ես ծանր եմ տարել:

Ես դրա տրամաբանությունը չեմ հասկանում: Դատարանին ել եմ ասել. ինչ ասել է՝ փախուստ: Ես իմ հայրենիքից ոչ մի տեղ փախչելու ցանկություն չունեմ: Թող այն մարդիկ փախչեն, ովքեր իմ հայրենիքը այս օրն են գցել: Ու այո, մի օր պիտի փախչեն:

Այսպիսի անտրամաբանական որոշումների պատճառով ես հայտնվեցի բանտում եւ շուրջ 20 օր էլ՝ տնային կալանքում, որն ըստ էության նույն կալանքն է: Չես կարող աշխատանքով զբաղվել, հաղորդակցվել: Առավելությունն այն է, որ տանն ես, քո երեխաների հետ ես: Իսկ բանտում անցկացրել եմ երկու ամիս առանց երեխաներիս տեսնելու: Հա, ինձ կալանք տվող դատավորը որպես բարի կամքի դրսեւորում թույլատրել էր տեսակցություն տեսնվել երեխաներիս հետ: Ես չէի պատկերացնում անչափահաս երեխաներիս հոգեբանական վիճակը, եթե իրենք գային ու իրենց մայրիկին տեսնեին բանտում: Այդ պատճառով իմ երկու երեխաներին երկու ամիս ես չեմ տեսել»,-ասաց Տաթեւ Վիրաբյանը:

Բայց նա նաեւ վստահեցրեց, որ կալանքը իր համար անհետեւանք է մնացել այն առումով, որ թեեւ դա պատիժ էր իշխանությունների կողմից, քաղաքական ոտնձգություն, սակայն ինքը չի կոտրվում ու շարունակելու է պայքարել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031