Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Ռուսաստանի երիտասարդները» համաժողովին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Արցախի ժողովրդի կարիքների մեղմացմանն ուղղված աշխատանքներին

Դեկտեմբեր 13,2023 14:33

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Մոսկվայում կայացել է «Արդար Ռուսաստանի երիտասարդները» խորագիրը կրող երրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները:

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ Պետո Սարոյանը և Ռուդիկ Ավանեսյանը ներկայացրել են երիտասարդական ոլորտում ՀՅԴ գործունեության հիմնական ուղղությունները, կազմակերպվող միջոցառումները, անդրադարձ կատարել բռնի տեղահանության հետևանքով Արցախի ժողովրդի կարիքների մեղմացմանն ուղղված աշխատանքներին:

Համաժողովի մասնակիցները հանդիպել են Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, հասարակական քաղաքական գործիչների հետ:

Համագումարում ընտրվել է երիտասարդական կառույցի Համակարգող խորհրդի և Կենտրոնական վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031