Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Կարեն Նազարեանը հրաժեշտի հանդիպում ունեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին հետ․ Vatican News

Հոկտեմբեր 21,2023 16:25

Շաբաթ 21 Հոկտեմբերի առաւօտեան Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը ունեցաւ պաշտօնական շարք մը հանդիպումներ, որոնց շարքին էր նաեւ Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիար Կարեն Նազարեանի հետ հանդիպումը։

Տիար Կարեն Նազարեանի Քահանայապետին հետ հանդիպումը հրաժեշտի հանդիպում էր, տրուած ըլլալով որ այս օրերուն կը լրանայ անոր պաշտօնավարութեան ժամկէտը։

Կարեն Նազարեան Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակուած էր 2018-ի դեկտեմբերին նստավայր ունենալով Վատիկանի մէջ: Ան ծնած է 1966թ. Երևանի մէջ։ Աւարտած է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկուայի դիւանագիտական ակադեմիան: Մասնագիտութեամբ արևելագէտ է, միջազգային յարաբերութիւններու մասնագէտ:

Դիւանագիտական գործունէութեան ծիրէն ներս՝ Կարեն Նազարեան ստանձնած է տարբեր պաշտօններ ու ծառայած զանազան կառոյցներու մէջ` ի շարս որոնք ՀՀ արտաքին գործերու նախարարութեան մէջ, Ռուսիոյ Դաշնութեան ՀՀ դեսպանութեան մէջ, եղած է ՀՀ ԱԳՆ քարտուղարութեան պետ ապա ՄԱԿ-ի Ժընևի գրասենեակի և միջազգային այլ կառոյցներու ՀՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչ։

Յայտնենք, որ անցեալ 14 Հոկտեմբերին Տիար Կարեն Նազարեանը Ամենապատիւ եւ Գերերջանիկ ՏՏ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ կողմէ պարգեւատրուեցաւ «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» մետալով։ Հոգեւոր Տէրը այդ առիթով բարձր գնահատեց դեսպանին տարիներու աշխատանքը, երկու պետութիւններու միջեւ, ի սպաս հայ ժողովուրդի եւ հայկական պետականութեան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031