Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ կա եւ սուվերեն պետություն է»․ Արմեն Փամբուխչյան

Դեկտեմբեր 26,2023 21:55

«Պարոն Մարությանը հարց հնչեցրեց, թե ի՞նչն ենք տոնում։ Պարոն Մարության, «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա եւ սուվերեն պետություն է»,-  Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Այդ ականջահաճո, պաթոսային նախադասությունները, որոնք հաճախ հնչում են այս ամբիոնից, կարող է շոյել շատ ու շատ մարդկանց ականջներ, հաճելի լինի լսելը, լայքեր հավաքել, բայց ցավոք սրտի իրականությունն այլ է կամ բերաբախտաբար այլ է։ Իշխանության պատասխանատվությունն ու դերը կայանում է նրանում, որ ինքը դուրս գա պաթոսից եւ ականջահաճո խոսույթներից եւ առաջնորդվի երկրի շահերով։ Պարոն Մարության, ձեր հարցին ես պատասխանում եմ, այո, մենք այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ կա եւ սուվերեն պետություն է»,- ասաց նա։ Փամբուխչյանին ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Եվ միշտ լինելու է, պարոն Փամփուխչյան»։

«Եվ միշտ լինելու է, այո, պարոն քաղաքապետ, ճիշտ լրացում էր»,- հավելեց Փամբուխչյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը` Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031