Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել Դոգի շնորհիվ, այսպիսով՝ ունենք Դոգի պահած, ասել է, թե՝ շան պահած իշխանություն»․ Սոնա Աղեկյան

Դեկտեմբեր 26,2023 19:30

«Մայր Հայաստան» խմբակցությունը կոչ էր անում Երեւանում իշխանական խմբակցությանը մաս չկազմող խմբակցություններին բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների կտրուկ բարձրացման որոշումները չանցնեին, որպեսզի ՔՊ-ական թալանը տեղի չունենար, որպեսզի երեւանցին հունվարի 1-ից տհաճ անակնկալի չարժանանար։ Եթե քվորումը չապահովվեր, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» չէին կարողանա այսօրվա նիստը գումարել»,- այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել  այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։ Դրանից հետո փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։

Սոնա Աղեկյանն ասաց․ «Նիկոլական իշխանության համար քվորում ապահովեց Հանրային ձայն կոչվող խմբակցությունը՝ տխրահռչակ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի գլխավորած ուժը։ Այս նորաթուխ հաճախորդի դիմակը պետք է պատռել։ Այդ թանկացումները նաեւ Դոգի եւ բացառապես Դոգի շնորհիվ, կարողացան անցկացնել իշխող ՔՊ-ականները։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ նիկոլական իշխանությունը Երեւանում ունի կոալիցիայի երրորդ կողմը, դա Դոգի կուսակցությունն է։ Մարդկանց մոլորեցնելով քվե ստացան, իբր թե` ընդդիմություն են, բայց խաղում են իշխանության խաղը։ Ինչպես որ Դոգը քվորում ապահովեց, Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուն օգնեց, այնպես էլ այսօր նրա թիմն օգնեց, որպեսզի երեւանցին կարմիր գծերի համար 12 հազար դրամի փոխարեն այլեւս վճարի 160 հազար դրամ։ Եթե դոգենք քվորում չապահովեին, ապա այսօրվա նիստը կտապալվեր, թանկացումների որոշումները դուրս կշպրտվեին, բայց տեղի ունեցավ հակառակը։ Ու թող անսեռ Դոգը կեղտոտ բերանով չփորձի իր հաճախորդությունը թաքցնել ու իրեն հավատացողներին մոլորեցնելով՝ ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Ինչքան էլ Դոգը շան պես հաչա, միեւնույն է, ինքն այլեւս բացահայտված նիկոլական է, ծախված ու մանր պեշկա»,- ասաց նա։

Ըստ Սոնա Աղեկյանի․ «Նիկոլի իշխանությունը ծնեց Դոգ, շանը դարձրեց տեղեկատվական ու քաղաքական գործոն ու ահաբեկիչ։ Ու հիմա էլ Դոգի օգնությամբ նիկոլենք ուզում են հանրությանը խաբել ու պահել իրենց իշխանությունը՝ զուգահեռաբար թալան իրականացնելով, որին մասնակից է դառնում նույն Դոգը։ Փաստորեն, քանի գնում, հաճախորդների որակն ընկնում է։ Նախկինում նիկոլենք էին հաճախորդ, հիմա իրենց հաճախորդներին իրենցից ավելի զզվելի կերպար են սարքում։ Բայց եկել է փուչիկները պայթեցնելու եւ դատարկ դհոլները դեն նետելու ժամանակը։ Ես իմ պարտքն եմ համարում ժողովրդին ցույց տալու, թե ով ով է եւ ով ում շունն է։ Արձանագրենք, որ նիկոլենք մնացել են Դոգի հույսին։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել Դոգի շնորհիվ, այսպիսով՝ ունենք Դոգի պահած, ասել է, թե շան պահած իշխանություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031