Լրահոս
Օրվա լրահոսը

Քանանի. Առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար

Հունվար 08,2024 13:21

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հայտարարություններին, նշել է․ «Ես չգիտեմ հայտարարությունների ստույգությունը, բայց մենք ունենք հստակ և ճշգրիտ դիրքորոշումներ տարածաշրջանում, հատկապես Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների հարցում։

Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը խաղաղության և կայունության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի և տարանցման համար: Մենք միշտ շեշտել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար»։

➡️Քանանին դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել, որ թեև «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն դրա հետևում կանգնած է նաև «Սիոնիստական ռեժիմը»»։ Անդրադառնալով Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին՝ Քանանին նշել է, որ ահաբեկչության խնդիրը համապարփակ և միջազգային սպառնալիք է, և Ֆրանսիայի արտգործնախարարի հետ զրույցում այս հարցի շուրջ քննարկում է եղել, ու Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես իր դիրքորոշումն է հայտնել իրանական կողմին։

➡️Քանանին հայտնել է, որ Ժոզեպ Բորելը զանգահարել է Ամիր Աբդոլլահիանին և իր ցավակցությունը հայտնել Քերմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և այլ հարցերի վերաբերյալ եղել են կարճ քննարկումներ։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031