Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ առաջին տեղակալին

Հունվար 09,2024 11:52

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։ Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայությանը։   Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով Սահակ Գրիգորյանին, նշել է, որ վերջինս օժտված է բարձր մարդկային և կամային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մասնագետ է և վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով գրանցելու են բարձր ցուցանիշներ։

Սահակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվելու Ծառայության աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։ Ավարտին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգին, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։

 ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031