Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ լուրջ սրացումների կգնա, Ադրբեջանը Ռուսաստանին արդեն համոզել է․ Հայկ Խանումյան. «Ա1+»

Հունվար 17,2024 22:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գարնանը կամ ուսումնական տարվա ավարտից հետո, հնարավոր է, նոր հոսքեր լինեն։ Դա պետք է կանխել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Հայաստանից արցախցիների հնարավոր արտագաղթին։

Հայկ Խանումյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին ներքաղաքական նպատակներով ՀՀ քաղաքացիություն չտվեցին։ «Նպատակը հավանաբար այն էր, որ արցախցիների մեծ մասը անձնագիրը ձեռք բերած չլինի և համապետական ընտրություններին չմասնակցի՝ ենթադրելով, որ նրանց մեծ մասը դեմ է ՀՀ իշխանություններին»,- ասաց նա։

Հ․Խանումյանը նաև կանխատեսեց, որ այս տարի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ լուրջ սրացումների կգնա և դրա համար արդեն համոզել է Ռուսաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: