Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բալայանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի իշխանությունների հետ

Հունվար 19,2024 23:40

▪️ Հունվարի 17-18-ը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

▪️ Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը դեսպան Բալայանը քննարկեց երկկողմ փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորացմանը միտված աշխատանքները։

▪️ Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի և բարձրաստիճան խորհրդարանականների հետ զրույցների ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ծրագրերը։

▪️ Ինչպես խորհրդարանական, այնպես էլ ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դեսպան Բալայանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ԵՄ միջնորդությամբ  պայմանավորվածություններից փաստացի հրաժարվելու և նոր բռնություններ հրահրելու  միտումների վրա՝ ընդգծելով հստակ գործողություններով դրանց դեմն առնելու անհրաժեշտությունը։

▪️ Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ նաև Էշ սյուղ Ազետի քաղաքապետի հետ, ում հետ անդրադարձավ ապակենտրոնացված և կրթական բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։

 

Բելգիայում ՀՀ դեսպանություն/ԵՄ-ում ՀՀ առաքելություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031