Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԿԴ հաջորդ նիստում կսկսվի Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի ու մյուս երկու ամբաստանյալների հարցաքննությունը

Հունվար 24,2024 20:00

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստում հարցաքննվեցին վկաները, որոնք պատասխանեցին դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանի, պատասխանող կողմերի եւ դատարանի հարցերին:

Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա նիստի վկաները վերաբերելի էին երեք անձանց ծառայությանը ռազմական ոստիկանությունում: Բայց քանի որ վկաները անուղղակի վկաներ էին, զուտ այդ ստորաբաժանման ծառայողներ, նրանց ցուցմունքները դատավարական որեւէ արժեք չունեին: Այսինքն, ոչ հերքեցին մեղադրանքը, ոչ հաստատեցին:  Դուք լսեցիք, որ վկաներից մեկն ասաց, որ ամբողջ ծառայողական աշխատանքը ընթացել է տեղակալների հետ եւ Վլադիմիր Գասպարյանը ներգրավվածություն չի ունեցել կադրային տեղաշարժերում, հետեւաբար, տեղյակ չի եղել, թե որ ծառայողը որ ստորաբաժանում է գործուղված»:

Վլադիմիր Գասպարյանին  ներկայացված մեղադրանքը մի քանի դրվագներից է բաղկացած: Կոնկրետ այս դրվագը վերաբերում էր նրան, որ երեք զինծառայող  ռազմական ոստիկանությունում գործուղված են եղել երրորդ նախագահի եղբայրների մոտ, փաստացի պետական բյուջեից աշխատավարձ են ստացել եւ չեն կատարել իրենց աշխատանքը:

Դատական նիստը վկաների հարցաքննությամբ ավարտվեց: Հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 9:30-ին, կհարցաքննվեն ամբաստանյալները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031