Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը Էրդողան-Ռայիսի հանդիպմանը

Հունվար 25,2024 17:40

Ermenihaber. Հունվարի 24-ին պաշտոնական այցի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։

Նշվում է, որ Ռայիսին մեկնել է Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայի վրա Իսրայելի հարձակումները, Իրաքում և Սիրիայում ընթացող զարգացումները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հարցի լուծման համար Թուրքիա-Ռուսաստան և Իրանի միջև ստեղծված Աստանայի խմբի աշխատանքները,ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը։

Ռայիսի-Էրդողան հանդիպումը հայտնվել է նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների՝ արաբական «Al Jazeera»-ի և ֆրանսիական «AFP»-ի էջերում։

«Al Jazeera»- ն հրապարակել է «Էրդողանն ու Ռայիսին Իսրայել-Գազա պատերազմի հարցում պայմանավորվել են ապահովել տարածաշրջանային կայունություն» վերնագրով նյութ։ Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է եղել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ ոչ ոք իհարկե չի ակնկալում, որ նրանք կդադարեցնեն պատերազմը։Երկու երկրների առաջնորդների նպատակն է վերահսկել հութիներին, որոնք վտանգ են ներկայացնում Կարմիր ծովում համաշխարհային առևտրի համար։

Իսկ «AFP»-ն գրել է, որ Իրանը և Թուրքիան կենտրոնացած են Սիրիայի խնդրի վրա։ Մասնավորապես նշվում է, որ Իրանը ջանում է կազմակերպել Էրդողանի և Բաշար Ալ Ասադի հնարավոր հանդիպումը, սակայն վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում նոր պատերազմների հետ կապված այդ շփումները նվազել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031