Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագրի զրոյացումը Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման ակտ է, ինչը հանցագործություն է». Սերգեյ Մելքոնյան

Փետրվար 02,2024 23:35 Share

Այսօր Հայաստանի պետական ապարատը պատրաստվում է Ադրբեջանի պահանջով փոփոխել Սահմանադրությունը, ինչպես երեկ խոստովանեց Փաշինյանը: Պետք է ուշադրություն դարձնել հետևյալին.

  1. Հայաստանի Երրորդ Հանրապետության իրավական հիմքը Անկախության հռչակագիրն է, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են զրոյացնել, և Սահմանադրությունը, որը նախատեսում են փոխել: Այսպիսով, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Նրա փոխարեն կհայտնվի նոր «միավորում»։
  2. Սահմանադրության փոփոխությունը և Անկախության հռչակագրի զրոյացումը ոչնչացնում են պետական ինքնությունը։ Հիշեցնեմ, որ այն ձևավորվել է Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և միացման գաղափարի հիման վրա։ Հենց սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն այդ փոփոխությունների արդյունքում իր տարածքում կստեղծվի հակահայաստան։ Նրա հիմնական նարատիվը կառուցվելու է ամբողջ պատմության հակադրության վրա։ Դրա օրինակն է Արարատը որպես ազգային խորհրդանիշ մերժելը, պատմության դասագրքերի վերաշարադրումը և այլն։
  3. Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի համաձայն Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունը սպառնալիք է ինքնիշխանությանը։ Ադրբեջանն արդեն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օկուպացիայի տակ պահելով ավելի քան 220 քառ. կմ.։ Այժմ վտանգված է երկրի ինքնիշխանությունը։ Նման գործընթացին ցանկացած մեղսակցություն միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է։
  • Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակասում է Սահմանադրությանը, ուստի հանցագործություն է:
  • Սահմանադրության փոփոխությունն այն տեսքով, որով առաջարկվում է, և Անկախության հռչակագրի զրոյացումը Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման ակտ է, ինչը նույնպես հանցագործություն է:
  • Հանրապետության նախագահը, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, համաձայն 123-րդ հոդվածի, անտեսում է խախտումը:

Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես ոչնչացվեց։ Հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է։

 

պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829