Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված հարձակում Ստամբուլում

Փետրվար 06,2024 17:29

Ermenihaber. Փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի շենքի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով մահացել է 2 անձ, վիրավորվել 5-ը՝ այդ թվում երկու ոստիկան:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան: Ըստ նրա՝ հարձակում իրականացնողները եղել են ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ։ Այս կուսակցությունը պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։

Նախարարը նշել է, որ հարձակումն իրականացվել է երկու անձի կողմից, որոնցից մեկը եղել է կին, իսկ մյուսը՝ տղամարդ:

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ: Այս պահի դրությամբ տեղում իրականացվում է անվտանգության ուժեղացված ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829