Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Միջազգային միջնորդական առաքելության վերջին 26 տարիների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապարդյուն անցան մի շարք պատճառներով․ «Ամերիկայի ձայն»

Փետրվար 10,2024 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Օրերս «Վուդրո Վիլսոնի անվան հիմնադրամի Քենան հաստատությունը» այս թեմայով հրավիրել էր հեռավար քննարկում վերլուծաբաներ Լորենս Բրոյերսի, Մարինա Նագայայի ու Աննա Ֆիլիփսի մասնակցությամբ:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսի խոսքով՝ միջազգային միջնորդական առաքելության վերջին 26 տարիների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապարդյուն անցան մի շարք պատճառներով, ներառյալ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների ինստիտուցիոնալ հակասությունը միջազգային ասպարեզում, միջազգային լիբերալ կարգի անկումը, որտեղ ենթադրվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նավթային եկամուտների շնորհիվ Երևանի հանդեպ Բաքվի առավելության, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առանցքային հարցը դուրս հանվեց բանակցային սեղանից։ Դա հանգեցրել էր այն կարծիքի և հռետորաբանության, որ այժմ կարծես թե խաղաղ գործընթացը կարող է առաջ գնալ, և որ խաղաղությունն այժմ հնարավոր է»:

Սակայն, նա լավատես չէ խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարի հարցում:

«Առանցքային խնդիրն այն է, ինչին ականատես եղանք 2020 թ.-ից ի վեր և 1994 թվականից հետո Հայաստանի դեպքում. ռազմատենչությունն ու հաղթանակը դարձել են Ադրբեջանում ռեժիմի լեգիտիմության առանցքային հենասյունը: Հաղթանակած նախագահի շուրջ գերիշխող կերպար և հռետորաբանություն է ձևավորվում: Կարծում եմ, որ դա ստեղծում է խնդիրների հսկայական շարք՝ Հայաստանի հետ այլ տեսակի հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է Բրոյերսը:

Վերլուծաբանը չի բացառում, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել ապագայում ու արձանագրել որոշակի առաջընթաց:

«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական անհամաչափության պատճառով, և այստեղ աշխարհաքաղաքական շահերը կրկին մղվում են առաջին պլան»,- ընդգծոմ է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: