Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնտեռոտոնդո քաղաքում կայացել է «Վերածնունդ-101 հայ բանաստեղծություն 1890-1989թթ․» գրքի շնորհանդեսը

Փետրվար 13,2024 22:33

2024թ. փետրվարի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպանության, L’angolo di Amèlie մշակութային կենտրոնի և Fuoriliea խմբագրատան համագործակցությամբ Մոնտեռոտոնդո քաղաքում տեղի ունեցավ «Վերածնունդ – 101 հայ բանաստեղծություն 1890-1989թթ․» գրքի շնորհանդեսը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Լույս տեսած հատորը ներառում է 19-20-րդ դդ. հայ բանաստեղծների՝ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Շիրազի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Մետաքսեի, Ռազմիկ Դավոյանի 101 ստեղծագործություն՝ իտալերեն թարգմանությամբ, ինչպես նաև վերջիններիս կյանքի մասին համառոտ ակնարկ:

Ժողովածուն կազմել և թարգմանել է Մարիամ Երեմյանը, հրատարակիչն է՝ Fuoriliea խմբագրատունը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Ծովինար Համբարձումյանը, Մոնտոռոտոնդո քաղաքայի մշակութային հարցերով խորհրդական Մարիաննա Վալենտին, թարգմանիչ Մարիամ Երեմյանը, լրագրող Վերոնիկ Վիրջիլիոն, գրքի հրատարակիչ Ֆրանկո Էսպոզիդո Սոիկարդին:

Հետաքրքիր միջոցառումը եզրափակվեց բանաստեղծությունների գեղեցիկ և հուզիչ կատարմամբ: Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց մեկ ակտով ներկայացում՝  Ագոստինո Ֆրանկիի, Իլարիա Ագոստինիի, Պաոլա Կալիցայի կատարմամբ։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն՝ հայկական ուտեստների մատուցմամբ։

 

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829