Լրահոս
Օրվա լրահոսը

Էրմիտաժ թանգարանում բացվել է Էրեբունի ամրոցի և Ուրարտու պետությանը նվիրված ցուցահանդես

Փետրվար 15,2024 23:33

Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական ​​թանգարանում մասնակցել է «Էրեբունիի անկյունը Էրմիտաժում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Էրեբունի պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի և Պետական ​​Էրմիտաժի համագործակցության շրջանակներում։

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանը նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման օրրաններից մեկի հնագույն պատմությանը։

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել արյամբ և մարդկային սխրանքներով կերտված ժողովուրդների պատմությունը։ Դա վերաբերում է նաև Հայաստանի իրական հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ, ելնելով սեփական շահերից, փորձում են խեղաթյուրել էժանագին գործիքակազմերի միջոցով»,- հավելել է դեսպան Հարությունյանը։

Շնորհակալություն հայտնելով Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար՝  ՀՀ դեսպանը հանձնել է նրան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալը։

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829