Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր

Փետրվար 17,2024 15:54

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829