Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենում մի բառ չխոսեց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին. Թանդիլյան

Փետրվար 21,2024 16:25

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած տուրիստական խումբը Մյունխենում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մի բառ չխոսեց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին։

Ընդհանրապես, այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ոչ միայն չկա Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը, այլ  նաև իր լռությամբ միջազգային հանրությանը ուղերձ է հղում, որ այդ հարցը իր համար փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի, արցախցիների և շուտով նաև Հայաստանի հետ կապ ունեցող բազմաթիվ կարևոր հարցեր։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և իր ազգակործան քաղաքականությամբ զբաղված է բացառապես իր իշխանությունը երկարաձգելով։

Միջազգային հանրությանը կոչ եմ անում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը դիտարկել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների տեսանկյունից՝ չկապելով այն Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829