Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանավանի նորահայտ գանձերը համարակալվում, մաքրվում են

Փետրվար 21,2024 19:30

Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ձեռքին Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից  հայտնաբերված գտածոներն են։

Հնագիտական 56 առարկա՝  նախ հանձնվել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին․ համարակալվել, հաշվառվել է,  որից հետո առարկաները տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Գտածոները հիմնականում  ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829