Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք կորցրել են միջնորդի կարգավիճակն իրենց միակողմանի հայտարարություններով։ Սակայն մենք չենք մեկուսանում Արևմուտքից. Ֆարիդ Շաֆիև

Փետրվար 29,2024 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Region monitor. Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կորցրել են իրենց միջնորդի կարգավիճակը միակողմանի հայտարարությունների պատճառով։

▪️Ըստ Շաֆիևի՝ «30 տարի, երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, Եվրամիությունը ոչ մի առաքելություն չի ուղարկել սահման և որևէ հայտարարություն չի արել»։

▪️«Արդյունքում նրանք կորցրել են միջնորդի կարգավիճակն իրենց միակողմանի հայտարարություններով։ Սակայն մենք չենք մեկուսանում Արևմուտքից։ Օրինակ՝ այսօր հանդիպումը տեղի է ունենում Բեռլինում, և մենք համարում ենք այս քաղաքը հանդիպման վայր։ Այստեղ մենք չենք խոսում գերմանական միջնորդության մասին, սրանից հետո բանակցությունները կանցնեն առանց միջնորդների»,- ասել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: