Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` այն դիրքերը, որտեղից սպանվել էին մեր զինծառայողները (մանրամասներով)

Մարտ 03,2024 21:50

1. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են:

2. Ադրբեջանական զինված դիրքերը, որտեղից 13.02.2024 թ. Հայաստանի տարածքում ՀՀ 4 զինծառայող սպանվել է, իսկ 1-ը` ստացել վիրավորում:

3. Ներքին Հանդում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի խորքը):

4. Ներքին Հանդի դպրոցին ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մոտը 769 մետր հեռավորության վրա է:

5. Ներքին Հանդում խմելու ջրի ակունքները, Սբ. Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանոցը ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Մարդիկ ստիպված խմում են գետի ջուրը:

6. Ներքին Հանդում այգիները, արոտավայրերը, խոտհարքները և վարելահողերը ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը:

7. Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք, որից՝

  • 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր,
  • 170 հեկտար անտառային հողեր,
  • 130 հեկտար համայնքային հողեր։

2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով։

8. Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական և կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ:

9. Ներքին Հանդը շրջափակած ադրբեջանական զինված դիրքերից լսվում են կրակոցներ, ականների պայթյուններ:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031