Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասինի» վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է. Արամ Սարգսյան

Մարտ 13,2024 21:12

«Տարաձայնություն չէ, երկու առաջարկի շուրջ կան իրարամերժ տեսակետներ։ Այդ առաջարկները դրել ենք քվեարկության և իր առաջարկը չի անցել»,- այսօր,  «Միասին» շարժման հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Հարցը վերաբերվում էր շարժման ներսում տարաձայնություններին: Դրանց մասին օրերս խոսել էր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ Էդգար Ղազարյանն առաջարկել է հենց հիմա ներկայացնել վարչապետի թեկնածուին եւ ապագա կառավարության ողջ կազմը. «Մենք գտանք, որ դա սխալ մոտեցում է, միայն այն պատճառով, որ այսօր մենք չենք կարող մեզ վրա վերցնել այդ մենաշնորհը և ասել՝ մենք ենք ներկայացնում այդ ամենը։ Բացի դրանից, դրա ժամանակը դեռ չի եկել, ժողովրդի հետ պետք է նաև համաձայնեցնել՝ արդյո՞ք հավանություն կտա, թե՞ ոչ։ Մենք մեր շարժման կողմից կարծում ենք, որ ԱԺ-ում, եթե այդ հարցը բարձրացվի, ապա վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը, բայց նաև ասում ենք , որ չի կարելի այս նույն սուպերվարչապետի բաճկոնով ուրիշի բերել, ով էլ լինի։ Կարծում ենք՝ իշխանության թևերը պետք է հավասարակշռված լինի»:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ սխալ է մեկ անձին դնել առաջնորդ և շարժումը ձևավորել այդ անձի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է իրականացնել այն ծրագիրը, որի հենքում կլինի ազգային գաղափարախոսությունը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031