Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ից 8-ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթը՝ ավելի քան 1 մլրդ դրամ

Մարտ 14,2024 16:24

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ֆիսկալ հասույթը կազմել է շուրջ 1 մլրդ 108 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4 %-ով։

Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է  50 %-ով։

Կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 16 %-ով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031