Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բանկերը սահմանափակում են համագործակցությունը ռուսական կազմակերպությունների հետ

Մարտ 21,2024 16:31

Ermenihaber. Թուրքական բանկերը և ԱՄԷ-ի բանկերն ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի համատեքստում սահմանափակել են ռուսական ընկերությունների հետ իրենց համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ այս Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների հետևանք են։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ թուրքական իշխանամերձ «Hurriyet» թերթի տեղեկություններով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր մեխանիզմի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։

Այդ պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն»:

Ավելի վաղ Վաշինգտոնը երկրորդային պատժամիջոցներ էր սահմանել թուրքական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն ծավալելու մեջ՝ առանց այդ մասին Անկարային տեղեկացնելու:

Այժմ հարցի շուրջ ռուս-թուրքական բանակցություններ են ընթանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031