Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ի զոհերի թիվը հասել է 115-ի

Մարտ 23,2024 15:41

Պաշտոնական վերջին տվյալներով` Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում զոհերի թիվը հասավ 115-ի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

«Ահաբեկչության վայրում՝«Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային դահլիճում փլատակների մաքրման ժամանակ արտակարգ ծառայությունները նորից հայտնաբերել են զոհվածների մարմիններ։ Այդպիսով` զոհերի թիվը տվյալ պահին կազմում է 115 մարդ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», – նշված է ՌԴ ՔԿ հաղորդագրությունում։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ հաղորդվել էր նախ առնվազն 40, հետո՝ 60, ապա՝ 93 զոհերի և 100-ից ավելի վիրավորների մասին:

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031