Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչությունից հետո Ռուսաստանին միգրացիայի հարցում նոր մոտեցում է պետք

Ապրիլ 02,2024 23:25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները», -ասել Է Պուտինը՝ հավելելով, որ որոշ մարդկանց, ովքեր գործնականում չգիտեն ռուսաց լեզուն կամ ռուսական մշակույթը, թույլ են տալիս աշխատել առանց պատշաճ ստուգման:

«Որոշիչ սկզբունքը պետք է լինի այն, որ Ռուսաստանում աշխատելու և ապրելու հնարավորություն ստանան միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի ներսում թշնամանք, այլատյացություն և իսլամաֆոբ տրամադրություններ սերմանելն էր: Նա նշել է, որ միգրացիոն համակարգերը կատարելագործման կարիք ունեն, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի թույլտվություններ երբեմն տրվում են լուրջ քրեական անցյալ ունեցող մարդկանց:

 

«Ա1+»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930