Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյանը չի հերքում՝ Արցախում մնացած Սարգիս Գալստյանին ՀՀ-ում ձերբակալելու տեղեկությունը. «Փաստինֆո»

Ապրիլ 03,2024 12:25

«Փաստինֆո». Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։

«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց թե՛ իրավապահ կառույցներին, թե՛ Գալստյանի հարազատներին։ Մասնավորապես, կապ հաստատեցինք Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ, որը Սարգիս Գալստյանի ազգականն է։ Պատգամավորը, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ նշելով, որ տեղեկություն չունի, տևական ժամանակ է՝ կապ չունի նրանց հետ։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյանը բերման է ենթարկվել, բերվել ԱԱԾ, ինչպես նաև՝ դիմել ենք ՀՀ ՔԿ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյանի վերաբերյալ քրեական գործ կա, թե ոչ, վերջինս որևէ կարգավիճակ ունի արդյոք։

Իրավապահ կառույցների պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։

Ի․ Ս․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930