Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հանգամանքներ են Ձեզ խոչընդոտում հակասահմանադրական գործընթացը կասեցնելու. բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպանին

Ապրիլ 04,2024 15:18

Բաց նամակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝  Ա. Մանասյանին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դեռևս 26.02.2024 թ.-ին իրազեկել է Ձեզ, այն որ պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդերային խտրականության ավանդույթ, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները, մանրամասն նկարագրելով այն և տրամադրելով համապատասխան ապացույցներ:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար՝ Ա. Մինասյանի 02.04.2024 թ. թիվ 04/15/1373-2024 գրությունից իրազեկվել ենք, որ կին զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության քննությունների ժամանակ սեռով պայմանավորված խտրականության դեպքերի մասին բարձրացրած հարցի շրջանակներում՝ Պաշտպանը զինծառայողների ատեստավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերով համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն, ստացել գործընթացի մասին պարզաբանումներ, ատեստավորման գործընթացում մարդու իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության ներքո:

Վերոգրյալից ելնելով, խնդրում ենք պարզաբանել արդյո՞ք Դուք  չեք գիտակցում, որ ուշադիր հետևում եք, ըստ էության, կատարվող վերոնշյալ հանցագործության գործընթացին, այն որ այդ գործընթացը իրականացվում է ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիաների խախտումներով ու Ձեր բարձ հովանու ներքո, դարձնելով Ձեզ հանցակից և ի՞նչ հանգամանքներ են խոչընդոտում հակասահմանադրական գործընթացը կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930