Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 28 մանկապարտեզի սաներից մեկի հայրը խմբասենյակում հայհոյանքներ է հնչեցրել երեխաների ու աշխատակիցների հասցեին

Ապրիլ 05,2024 22:30

Aravot.am-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին Երեւանի թիվ 28 մսուր-մանկապարտեզի տնօրենը հաղորդում է ներկայացրել Ոստիկանությունում՝ տվյալ մանկապարտեզի սաներից մեկի ծնողի կողմից խուլիգանական արարքներ կատարելու վերաբերյալ։

Մեզ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի սաներից մեկի հայրը խմբասենյակում հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների ու երեխաների հասցեին իր  երեխային վնասելու համար ու դրա համար պատասխան տալու մասին հայտարարություններ արել։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Այս պահին տվյալ վարույթով դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։

Մանկապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում դեպքին անդրադառնալով միայն ասաց, որ երեխայի վնասվածքը խմբի այլ երեխայի կողմից է եղել, ոչ թե՝ աշխատակազմի: Այլ մանրամասներ նա չհայտնեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930