Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վերանալուց աշխարհը տխրելու է 2 օր: Սա պետք է բոլորս լավ գիտակցենք ու էդ ժամանակ հույսներս կդնենք մեզ վրա ու կլուծենք բոլոր խնդիրները». Վահրամ Միրաքյան

Ապրիլ 07,2024 20:03

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Արցախի անցյալ տարվա ամենամեծ դասը, որ մենք պետք է հասկանանք, այն է, որ եթե աշխարհից վերանա Հայաստանը՝ աշխարհը տխրելու է 2 օր, հետո բոլորն անցնելու են իրենց գործերին:

Աշխարհ հասկացությունն էլ շատ չափազանցված է, օրինակ Բրազիլիան ու Ինդոնեզիան հաստատ չեն էլ նկատելու Հայաստանի ոչնչանալը: Հա, Ֆրանսիայի նախագահը մի երկու ելույթ կունենա, ԱՄՆ պետքարտուղարն էլ, գուցե նույնիսկ ԱՄՆ նախագահը, ՌԴ նախագահն էլ կմեղադրի մեզ մեր ոչնչանալու կապակցությամբ ու վերջ, երկու օրից բոլորը կանցնեն իրենց գործերին:

Բայց ով ա՞ իրականում տխրելու. լիբանանահայը, սիրիահայը, Լաս Վեգասում ու Շանհայում ապրող հայը, Սարատովում ու Սիդնեյում ապրող հայը: Ինչու՞, որովհետև իրենք են որբացողը:

Հայաստանի վերանալուց աշխարհը տխրելու է 2 օր: Սա պետք է բոլորս լավ գիտակցենք ու մենակ էդ ժամանակ հույսներս կդնենք մեզ վրա ու կլուծենք բոլոր խնդիրները, որն ունենք, իսկ մենք ունենք բոլոր խնդիրները լուծելու պոտենցիալը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930