Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռե՞կտ եք համարում, որ ՀՌՀ նախագահը քաղաքական հաղորդում է վարում ու քաղաքական գնահատականներ հնչեցնում»․ Լիլիթ Գալստյան

Ապրիլ 09,2024 11:16

ԱԺ հերթական նստաշրջանում «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրաձայնեց հարցը, թե արդյոք քաղաքականապես չեզո՞ք է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ քննարկվող նախագծով նախատեսվում է բարձրացնել ՀՌՀ նախագահի ու անդամների աշխատավարձերը։

Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին․ «Արդյոք դուք կոռե՞կտ եք համարում, որ սահմանադրական անկախ կարգավիճակ ունեցող մարմնի նախագահը, որը Սահմանադրությամբ ամրագրված նորմերի շրջանակներում պետք է ապահովի քաղաքական չեզոքություն, հանրային հեռուստաընկերության տիրույթում քաղաքական հաղորդման մասնակից է ու վարող եւ քաղաքական գնահատականներ է հնչեցնում։ Դուք դա նորմալ, կոռեկտ եւ Սահմանադրության ոգուն ու տառին համապատասխան համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։

Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, չէ՞, որ այս հարցի հասցեատերը ես չեմ։ Ես պետք է առաջարկեմ, որ ՀՌՀ հանձնաժողովի նախագահի տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ այդ հարցն ուղղեք նրան։ Ես չեմ կարող գնահատել կոնկրետ անձանց վարքագիծը։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք վարձատրության համակարգի մասին, լինի դա հանրապետության նախագահ, պատգամավոր, անկախ կամ ինքնավար մարմնի անդամ կամ նախագահ, մենք գնահատում ենք ոչ թե անձին, այլ գնահատում ենք գործառույթը։ Եթե անձն իրականացնում է այդ գործառույթը, պետք է ստանա այդ վարձատրությունը։ Եթե չի իրականացնում այդ գործառույթը, օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ մեզ վերապահված են բազում հնարավորություններ՝ վերականգնելու այդ գործառույթի բնականոն իրականացման ընթացակարգը»։

Լիլիթ Գալստյանն ասաց, որ ԱԺ-ն ունի նաեւ վերահսկողական գործառույթներ։ «Եվ ես մտածում էի, որ ձեզ՝ իբրեւ իրավաբանի եւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի, պետք է մի օր այդ հարցը մտահոգեր։ Սահմանադրական անկախ մարմնի նախագահը վարում է քաղաքական բնույթի հաղորդում եւ քաղաքական գնահատականներ է հնչեցնում»,- ասաց Գալստյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930