Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում ամբաստանյալը հայհոյել է դատավորին, սպառնալիքներ հնչեցրել, որից հետո կատարել ինքնավնասում. Shamshyan.com

Ապրիլ 17,2024 12:34

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը երեկոյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր 56-ամյա Արթուր Ադամյանը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, դատական նիստի ավարտին, ժամը 17։30-ի սահմաններում ամբաստանյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն լկտի վարքագիծ է դրսևորել, դահլիճում գտնվող մասնակիցների ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ապա սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին։

Արթուր Ա․-ն հայտնել է նաև, որ այդ ամենից հետո կարգադրիչների և ուղեկցող դասակի ոստիկանների միջոցով Արմեն Ս․-ն հեռացվել է դատական նիստերի դահլիճից, որից հետո գտնվելով համապատասխան խցում շարունակել է հայհոյանքներն իր և իր ընտանիքի անդամների հասցեին, շուրջ 10-20 րոպե խանգարել է մեկ այլ դատական նիստի ընթացքը, որից հետո կատարել ինքնավնասում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930