Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը կանխվել է 

Ապրիլ 17,2024 15:53

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք:

Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։

Մաքսային հսկողության գոտում Վ.Ն.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է:

Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։ Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։

Արդյունքում, ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր՝ ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930