Լրահոս
Օրվա լրահոսը

Խստագույնս պատժել քաղաքացուն խոշտանգածներին և դա թույլ տված ոստիկաններին. «Որդիների կանչ»-ը խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը

Ապրիլ 17,2024 16:52

Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից  նույն ուժի իրական և օրեկան նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլ այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։ Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս ռամիլ սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։

«Որդիների կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում՝  խստագույնս պատժել ոստիկանների վերահսկողության և պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում  ՀՀ քաղաքացուն խոշտանգած ստահակներին, ինչպես և այդ խոշտանգումը թույլ տված ոստիկաններին։

«Որդիների կանչ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930