Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքուստ տեսնում ենք պետության ու հանցավոր խմբի համագործակցություն. Մենուա Սողոմոնյան

Ապրիլ 17,2024 22:02

«Արտաքուստ տեսնում ենք պետության ու հանցավոր խմբի համագործակցություն: Այսպիսի բան չէր եղել: Շատ հարցեր կան, որոնք որ պատասխաններ չեն ստանում: Այդ ուղեկցողները պարզապես իրավունք չունեին բացակայելու, դուրս գալու, ինչո՞ւ են դուրս եկել: Այդ մեքենայի դռները բացել հնարավոր չէր, հետեւաբար, այստեղ այլ բան չի մնում մտածելու, որ տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն: Երբ երեկ դրա մասին հաղորդումը տրվեց, պետք է ընդունվեր վարույթ, բայց դա էլ տեղի չի ունեցել: Սա լրջագույն խնդիր է առաջացնում ՀՀ իրավապահ համակարգի արդարադատության հետ :

Օրեր առաջ Բրյուսելյան հանդիպման հետ կապված նշեցի, որ Բրյուսելում ապրիլի 5-ին  արեւմտյան մեր գործընկեր պետությունների ու կառույցների ներկայացուցիչները՝ գոհունակություն հայտնելով ՀՀ-ում թվացյալ արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, այսպես կոչված, ձեռքբերված հաջողությունների համար ու գովերգելով՝ կանաչ լույս վառեցին հենց այսօրվա համար, իրականացնելու պատմության մեջ նմանը չունեցող հանցագործություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Մենուա Սողոմոնյանը:

Նա նույնպես միացել էր Շենգավիթի դատարանի շենքի դիմաց ի պաշտպանություն Սամվել Վարդանյանի հավաքվածների: Հիշեցնենք, որ դատարանում այսօր քննվել է Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Վարդանյանը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930