Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հստակ քայլեր չձեռնարկվեն՝ մոլորակը կզրկվի Արցախի բացառիկ մշակութային արժեքներից»

Ապրիլ 18,2024 17:34

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։

Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։

Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնչացվում է համաշխարհային, համաքրիստոնեական քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվի, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930