Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Այվազովսկու կտավը Sotheby’s-ում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով

Նոյեմբեր 25,2026 10:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը. Սուրբ Ջորջիո Մաջորե» կտավը Sotheby’s-ի լոնդոնյան աճուրդի տանը վաճառվել է 1.08 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1,3 միլիոն եվրո)։ Ինչպես տեղեկացնում է աճուրդի տան կայքը՝ աշխատանքի գնահատված գինը կազմել է 500,000-700,000 ֆունտ ստեռլինգ։

Հեղինակն այս կտավը նկարել է 1862 թվականին։ Կտավի ենթաշրջանակի վրա պահպանված մոմե կնիքի հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այն ժամանակին մաքսային զննում է անցել Տրիեստում, որն այդ ժամանակ Ավստրիական կայսրության մասն էր, նշվում է Sotheby’s-ի կայքում։

Այվազովսկու այս կտավն ավելի քան մեկ դար պատկանել է մի էստոնացի հավաքորդի ընտանիքի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել