Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը». «Տավուշը հանուն հայրենիքի»

Ապրիլ 24,2024 14:19

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ գործող իշխանությունների բռնաճնշումները, որոնք դրսևորվում են ակցիաների մի շարք մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի, թիրախավորված,  անհամաչափ ուժի կիրառմամբ, ապօրինի ձերբակալություններով:

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ ապրիլի 23-ին ոստիկանների կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում խորհրդի անդամ գնդապետը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։

Ապօրինի ձերբակալվել են նաև Տավուշում ձևավորված հակազդեցության ակտիվ աջակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ևս 3 քաղաքացի:

Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած  ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։

Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։

Միաժամանակ հայտնում ենք, որ նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը:

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930