Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ ձերբակալման որոշումը կայացրած քննիչը Սուրեն Պետրոսյանին չեն տրամադրել ձերբակալման վերաբերյալ փաստաթղթեր. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 24,2024 15:20 Share

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանին ՁՊՎ-ում այցելած պատգամավորներից տեղեկացա, որ ո՛չ ձերբակալումն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, ո՛չ էլ որոշումը կայացրած քննիչը նրան չեն տրամադրել ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի՝ արձանագրության ու որոշման պատճենները, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դրանք ձերբակալվածին հանձնելը պարտադիր է։

Առերևույթ առկա են նաև այլ դատավարական խախտումներ (փաստաբանի իրավունք, իր իրավունքների մասին ծանուցվելու իրավունք և այլն):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել