Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորը քիմիական նյութ է փչել տաքսու վարորդի աչքերին, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Ապրիլ 25,2024 12:46

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապ օգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ, 54-ամյա Արսեն Ավագյանն է, որը հայտնել է՝ ուղևորն իր դեմքին փչել է քիմիական նյութ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930