Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը՝ 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքի մասին

Հունիս 12,2026 13:24 Share

«Դեպքը մեզ համար մտահոգիչ է։ Առաջին անգամ է նման իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք։ Ամբողջ իրավապահ համակարգը պատշաճ դիտարկում է դեպքը, ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Սկզբում ունեինք նույնականացված անձ, բայց կարծես փաստերը բավարար չեն եղել»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքին։

Հիշեցնենք՝ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը դիմել էր Արփինե Սարգսյանին։ Ըստ նրա տվյալների՝ Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

Նա պնդել էր, որ իր մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց․ «Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»։

Արփինե Սարգսյանը պարզաբանեց․ «Քանի որ երեխան տեղափոխվել է նաև բժշկական հաստատություն, սկզբում անհասկանալի է եղել ծնողների համար՝ ինչի պատճառով է դեպքը եղել, հետո փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել, և վերջնական փորձաքննության արդյունքում պիտի պարզենք՝ արդյոք գործ ունենք թմրանյութի հետ թե՝ ոչ։ Դասարանով էքսկուրսիա էին գնացել, ի սկզբանե որոշ վարկածներ կային, դրանք հերքվեցին։ Միանշանակ է, որ ամբողջ դասարանն ու դպրոցին ենք ուշադրության տակ պահում։ Այս պահին վերջնական նույնականացրած անձ չունենք»։

Ընտրություններին գրանցված խախտումների առիթով և այն, որ ընդդիմությունը բողոքարկում է ընտրությունների արդյունքները, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Շարունակում ենք օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Հաջորդիվ էլի կլինեն ձերբակալումներ, և եթե կարիք լինի, նաև ավելի խիստ խափանման միջոցի դեպքեր կլինեն»։

Արփինե Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930