Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը և Իլհամ Ալիևը։
Մոխբերն Ալիևին ասել է. «Դոկտոր Ռայիսին վստահ էր, որ խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է բացառապես տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով, և հավատացած էր, որ սիոնիստական ռեժիմը գործնականում ՆԱՏՕ-ի մաս է, և տարածաշրջանում նման օտարների համար տեղ բացելը Կովկասում անկայունության պատճառ է դառնում»:


















































